«Բարսելոնան» շարունակում է նախապատրաստվել առաջնության վերսկսմանը:
Պաշտպան Սամուել Ումտիտին ու կիսապաշտպան Անսու Ֆատին ապաքինվել են վնասվածքներից ու թիմի կազմում մասնակցում են ամբողջական մարզումներին:
Ումտիտին սրունքի վնասվածք էր ստացել նախորդ ամիս, երբ թիմը վերադարձել էր մարզումներին, իսկ Ֆատին ծնկի հետ կապված խնդիրներ ուներ:
Հիշեցնենք, որ Լա լիգան վերադառնում է հունիսի 13-ին: Առաջիկա տուրի շրջանակում «Բարսան» կմրցի «Մալյորկայի» հետ: