Բունդեսլիգայի 29-րդ տուրի շրջանակում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունեց «Լայպցիգին» (2:4):
Տանտերերը բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և 7-րդ րոպեին գրավեցին «Լայպցիգի» դարպասը: Ջոն Կորդոբան բոլորից շուտ կողմնորոշվեց և մի քանի մետրից կատարած հարվածով բացեց հաշիվը:
Այդուհանդերձ, հյուրերն առանց հապաղելու հավասարեցրին խաղի հաշիվը: 20-րդ րոպեին Պատրիկ Շիկը գլխի շքեղ հարվածով գրավեց «Քյոլնի» դարպասը:
38-րդ րոպեին Քրիստոֆեր Նկունկուն հաշվի մեջ առաջ մղեց «Լայպցիգին»:
Երկրորդ խաղակեսի 50-րդ րոպեին Տիմո Վերները միայնակ ճեղքեց մրցակցի պաշտպանությունը և գրավեց Տիմո Հորնի պաշտպանած դարպասը:
«Քյոլնի» հարձակվող Անտոնի Մոդեստը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն, «Այծերին» ավելիին հասնել չհաջողվեց:
57-րդ րոպեին Դանի Օլմոն վերջակետ դրեց այս դիմակայությանը ՝ 4:2:
Այսպիսով, «Լայպցիգը» վաստակեց 58 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական:«Քյոլնը» իր ակտիվում ունի 34 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: