Հարձակվող Լիոնել Մեսսին արդեն չի կարող այս ամռանն անվճար հեռանալ «Բարսելոնայից»։
32-ամյա արգենտինացու պայմանագրում առկա էր կետ, որի ակտիվացման դեպքում խաղացողը կարող էր ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ թիմից։
Այս կետի գործածությունը դադարեցվել է նախորդ հանգստայ օրերին։ Այս մասին հաղորդում է ESPN-ն՝ հղում անելով «Բարսելոնայի» իր աղբյուրներին։
2017 թվականին Մեսսին երկարաձգեց կատալոնացիների հետ պայմանագիրը մինչև 2021 թվականի ամառ։ Պայմանագրում կետ կար 2020 թվականի ամռանը անվճար հեռանալու հնարավորության մասին, եթե մինչև հունիս խաղացողը ղեկավարության հետ զրույցում նման ցանկություն հայտներ։
Մեսսիին շրջապատողները տեղեկությանն այսպես են արձագանքել․ «Մենք չենք խոսում պայմանագրին վերաբերող հարցերի մասին»։
Պայմանագրում առկա այդ կետի մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2019-ի սեպտեմբերին։ Այդ ժամանակվանից ի վեր «Մանչեսթեր Սիթին» ու մյուս ակումբները հետևում էին իրավիճակին։
Լա Լիգայի 22 խաղում Մեսսին խփել է 19 գոլ ու դարձել 12 գոլի հեղինակ։