ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունում է «Արարատին» և արդեն հաղթում է 2 գոլի առավելությամբ:
Խաղի 19-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը՝ խառը իրավիճակում աջ եզրից ստացավ գնդակն ու այն ուղարկեց մրցակցի դարպասը:
Առհասարակ առաջին կեսն անցել է «Ալաշկերտի» նկատելի առավելությամբ: Բացի խփած գոլից թիմը նաև մի քանի քիչ թե շատ վտանգավոր պահ է ստեղծել և մշտապես տիրում է նախաձեռնությանը, մինչդեռ «Արարատի» ֆուտբոլիստները բավականին պասիվ են:
Ավելին, առաջին կեսի վերջնամասում «Ալաշկերտի» ֆուտբոլիստներին հաջողվել է նաև երկրորդ գոլը խփել. Վահագն Հայրապետյանի իրացրած անկյունայինից հետո տանտերերի մակեդոնացի ֆուտբոլիսռ Ռիտրո Միտրևսկին առաջինն է հասել գնդակին ու կրկնապատկել իր թիմի առավելությունը:
Այսպիսով, «Ալաշկերտի» ֆուտբոլիստներն ընդմիջման են գնացել 2-0 հաշվի պայմաններում:
Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել Արմենիա ՀԸ-ի եթերում, ինչպես նաև յութուբում: