«Միլանը» հետաքրքրված է «Զենիթի» հարձակվող Սարդար Ազմունի ծառայություններով:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, իրանցին «Միլանի» տրանսֆերային ընդլայնված ցանկում է: Այս տրանսֆերի համար «Միլանը» մրցակից է համարվում «Նապոլիին»: Հաղորդվում է, որ «Նապոլին» բանակցություններ արդեն վարել է Ազմունի հետ:
«Միլանի» համար այլընտրանքային տարբերակ է Լուկա Յովիչը, որը նախորդ ամռանը 60 մլն եվրոյի դիմաց «Այնթրախտից» տեղափոխվեց Մադրիդ:
Այս պահին Յովիչը ապաքինվում է վնասվածքից, իսկ մադրիդյան թիմը պատրաստ է վաճառել սերբի տրանսֆերը՝ ֆինանսական վիճակը կայունացնելու համար:
ՌՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրած 21 խաղում Ազմունը դարձել է 10 գոլի ու 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: