ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը պատմել է, որ 2011 թվականին կարող էր տեղափոխվել «Յուվենտուս».
«2011 թվականի ամռանը «Յուվենտուսի» ղեկավարները ցանկանում էին ձեռք բերել ինձ: Նրանք ասում էին, որ ես կդառնամ Անդրեա Պիռլոյի հետնորդը:
Սակայն իմ գործակալը հայտարարեց, որ ես չունեմ այն որակները, որոնք անհրաժեշտ են կիսապաշտպանության նման համակարգում խաղալու համար, իսկ Կոնտեն չէր օգտագործում ռեջիստայի: Այդ իսկ պատճառով ես մնացի «Բոկա Խունիորսում»,- ասել է Պարեդեսը:
Արգենտինացին 2010-ից 2014 թվականներին է հանդես եկել «Բոկա Խունիորսում», իսկ դրանից հետո տեղափոխվել է «Ռոմա»: 2019 թվականից Պարեդեսը հանդես է գալիս ՊՍԺ-ում: