Վարձավճարով Դորտմունդի «Բորուսիայում» հանդես եկող «Ռեալի» աջ պաշտպան Աշրաֆ Հաքիմիի գործակալ Ալեխանդրո Կամանոն հաստատել է, որ մրցաշրջանի ավարտին խաղացողը կվերադառնա մադրիդյան ակումբ։
«Մրցաշրջանից հետո նա կվերադառնա «Ռեալ»։ Ուզում է խաղալ այնպես, ինչպես այս մրցաշրջանում, իսկ հիմա նա յուրաքանչյուր խաղի մեկնարկային կազմում է։
Հիանալի երկխոսություն ունենք «Ռեալի» հետ։ Համաձայնության կգանք՝ չմոռանալով գլխավոր նպատակի՝ վաղ թե ուշ «Ռեալում» խաղալու մասին, քանի որ նրա համար այն աշխարհի լավագույն թիմն է»,- ասել է գործակալը Onda-ի հետ զրույցում։
Հաքիմիի վարձակալությունը «Բորուսիայում» ուժի մեջ է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։