«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է կորոնավիրուսի պանդեմիայի շուրջ ստեղծված իրավիճակի, ԱՊԼ-ի վերսկսման և շուկայի հնարավոր փոփոխությունների մասին։
«Առաջին հարցը, թե երբ է բացվելու տրանսֆերային պատուհանը։ Ես կարծում եմ, որ դա չի լինելու հուլիսին կամ օգոստոսին։ Պետք է սպասել։ Նորմալ է, որ այս ամենից հետո շուկան փոխվելու է։ Ես չեմ տեսնում իմաստ ֆուտբոլիստների համար աստղաբաշխական թվեր վճարելու, ինչպես արվում էր նախկինում։
Անկեղծ ասած, տրանսֆերները վերջին բանն են, ինչի մասին հիմա մտածում ենք, որովհետև հիմա կարևորը անվտանգությունն է։ Պետք է հետևել յուրաքանչյուր կանոնի։
Բունդեսլիգան արդեն վերսկսվել է, Իսպանիայում ու Պորտուգալիայում կան ժամկետները առաջնությունների վերսկսման։ Ես կարծում եմ, որ սա ամենաբարդ պահն է, որովհետև մենք ուզում ենք խաղալ։ Դժվար է տեսնելը, թե ինչպես են ուրիշ երկրներ ֆուտբոլ խաղում, իսկ մենք դա դեռ չենք անում»,-Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Goal-ը։