Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Դուվան Սապատայի ծառայություններով: Այս մասին հայտնում է Football-Italai-ն:
Աղբյուրի համաձայն, մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն բարձր է գնահատում խաղացողի ունակությունները:
Հաղորդվում է, որ իտալական ակումբը ցանկանում է գոնե 60 միլիոն եվրո ստանալ հարձակվողի տրանսֆերի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սապատային իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Ինտերը»: