«Աթլետիկոյի» և Արգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ավգուստո Ֆերնանդեսը կիսվել է չինական «Բեյջին» ակումբում խաղալու մասին իր տպավորություններով:
«Ես չեմ պատրաստվում լինել կեղծավոր. չեմ գնացել Չինաստան հանուն ֆուտբոլի, ունեի ևս երկու տարվա պայմանագիր «Աթլետիկոյի»հ ետ:
Չինական ֆուտբոլը շատերը թերագնահատում են: Մարդիկ կարծում են, որ մենք այնտեղ խաղում ենք թղթի գնդակով: Չինացիները արագ և ագրեսիվ են: Չինական ֆուտբոլն ինձ համար կյանքի մեծ փորձ էր: Այնտեղ դուք չեք վաստակի նախկինում ինչ որ բան հասածի շնորհիվ, պարզապես լավ մարզվելու համար: Չինական ֆուտբոլն արագ է», — Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում AS-ը:
34-ամյա Ֆերնանդեսի պայմանագիրը չինական ակումբի հետ ավարտվել է հունվարի 1-ին, այդ ժամանակվանից նա ազատ գործակալ է: Կիսապաշտպանը Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: