«Լոռիի» անձնակազմը անցել է COVID-19 թեստավորում ՝ կորոնավիրուսային վարակի առկայությունը ստուգելու նպատակով:
Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, բոլոր ֆուտբոլիստների, մարզչական շտաբի և բուժանձնակազմի ներկայացուցիչների թեստերի պատասխանները բացասական են եղել:
Հիշեցնենք, որ վաղը վերսկսվում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:
«Լոռին» մրցակցի հարկի տակ խաղալու է «Շիրակի» հետ: Հանդիպման մեկնարկը ՝ 16:30: