«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Տրաբզսոնսպորի» դարպասապահ Ուգուրջան Չակիրին, հաղորդում է Sport Witness-ը։
24-ամյա դարպասապահի համար «մերսիսայդցիները» մտադիր են 25 միլիոն եվրո վճարել։ Չակիրին դիտարկում են որպես Ալիսոնին փոխարինող։
«Լիվերպուլի» ենթակայության տակ 4 դարպասապահ կա՝ Ալիսոնը, Լորիս Կարիուսը, Էնդի Լոնեգրանը և Կևին Կելեհերը։
Չակիրը 33 խաղում ընթացիկ մրցաշրջանի 37 գոլ է բաց թողել։