«Չելսին» թույլատրել է Ն’գոլո Կանտեին ժամանակավորապես չմարզվել թիմի հետ։
29-ամյա կիսապաշտպանը որոշակի վախ ունի, որ կվարակվի կորոնավիրուսով։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը անհանգստանում է իր առողջության համար։
Մայիսի 19-ին «Չելսին» վերսկսել է մարզումները։ Կանտեին ակումբը թույլատրել է չմասնակցել մարզումներին առայժմ։ Նա շարունակում է մարզումները տնային պայմաններում։
Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային լիգաներում կորոնավիրուսի 6 դեպք է գրանցվել։