Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է խաղերը դատարկ տրբունաների ներքո անցկացնելու մասին։
«Չեմ կարող պատկերացնել, որ ողջ մրցաշրջանն առանց հանդիսականի է անցնելու։ Կարծում եմ՝ հարկադրված արարք է։ Դրա հետ մեկտեղ մենք չենք կարող միայն ֆինանսական կողմի վրա կենտրոնանալ։ Չենք կարող մեզ այդպիսի ռիսկ թույլ տալ։ Նախքան մարդկանց մարզադաշտ թողնելը, պետք է համոզվել, որ այնտեղ անվտանգ է»,-Վենգերի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը՝ հղում կատարելով beIN Sport հեռուստաընկերությանը։