«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ առաջվա պես կարոտում է խաղացողի կարիերան։
«Չեմ կարողանում հավատալ, որ այսօր լրանում է 7 տարին, ինչ ես վերջին խաղն եմ անցկացրել որպես պորֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Այնպիսի հիանալի հիշողություններ են։
Բախտս շատ է բերել, որ ես անհավանական թիմակիկիցների հետ եմ հանդես եկել ու ստացել երկրպագուների հիանալի աջակցությունը։ Դեռ կարոտում եմ այդ ամենը։
Չեմ համբերում կյանքիս մյուս փուլին, որը կապված է «Ինտեր Մայամիի» հետ»,- գրել է 45-ամյա անգլիացին ինստագրամյան իր էջում։
Բեքհեմը «Ինտեր Մայամիի» նախագահն է ու համասեփականատերերից մեկը։ Թիմն այս տարի սկսել է հանդես գալ MLS-ում։