Այո՛, նա վերադառնում է: Իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր: Իհարկե, ոչ: Չեմ վախենա այս արտահայտությունից. «Միլիարդների խաղը» վերադառնում է: Թոփ առաջնություններից առաջինը համարձակություն ունեցավ Բունդեսլիգան: 2 ամիս անց կրկին հնարավորություն ունենք ուղիղ հեռարձակմամբ վայելել ամենահետաքրքիր ու պայքարով լեցուն առաջնության խաղերի ընթացքին: Ճիշտ է, խաղերն անցնելու են առանց հանդիսականների ու դժվար է ստանալ, օրինակ, Ռուրյան դերբիից այն հաճույքը, որը փոխանցում էին 2 թիմերի խելահեղ երկրպագուները:
Ինչև, շատ չշեղվենք ու ծանոթանանք մեկնարկային կազմերին.
Դորտմունդի «Բորուսիա».
«Շալկե 04».
Խաղը հոբելյանական է այս թիմերի համար: Միմյանց հետ խաղացել են 59 անգամ. 20 հաղթանակ ունի «Շալկեն», 15՝ «Դորտմունդը», իսկ 24 խաղում գրանցվել է ոչ-ոքի: 59 խաղում խփվել է 150 գնդակ: Թիմերի միջև ամենաարդյունավետ ոչ-ոքին՝ 4:4 հաշիվը գրանցվել է ոչ վաղ անցյալում՝ 2017 թ-ին:
«Շալկեն» այս պահին 37 միավորով 6-րդ տեղում է, իսկ «Բորուսիան» պայքարում է չեմպիոնության համար. «մեղուները» 51 միավորով երկրորդն են:
Խաղին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ: