Հֆֆ տեխնիկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց «Նոայի» ու «Փյունիկի» միջև ընկերական հանդիպումը: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
Փոխչեմպիոնից հաշիվը բացեց 16-ամյա Լևոն Վարդանյանը՝ առաջին գոլը խփելով առաջին թիմի կազմում: «Նոայից» պատասխանեց Պավել Դեոբալդը: