«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն մեկնաբանել է կորոնավիրուսային դադարից հետո մարզումներին վերադառնալը։
«Շատ կարևոր էր տանը աշխատելը, ու մենք արել էինք այն, ինչ պահանջել էր ակումբն ու մարզչական շտաբը։
Տղաները հիանալի են աշխատում, ու կարելի է հաստատել, որ նրանք կատարել են տնային առաջադրանքը։ Նրանք պահպանել են մարզավիճակն ու հիմա դա տեսանելի է խաղադաշտում»,- ասել է Կազեմիրոն Real Madrid TV-ին տված հարցազրույցում։