Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն թույլատրել է Ա Սերիայի ակումբներին վերսկսել թիմային մարզումները։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
Նշվում է, որ թիմային մարզումները կվերսկսվեն մայիսի 18-ից։
Հիշեցնենք, որ ֆուտբոլային առաջնություններում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադար էր։ Իսկ այսօր արդեն վերսկսվեց Բունդեսլիգան։