Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը խոսել է Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Շալկեի» դեմ խաղի մասին, որում իր թիմը հաղթեց 4-0 հաշվով։
«Չկա ավելի լավ բան, քան վերադառնալ մրցաշրջան այսպիսի հաղթանակով։
Մենք լավ հանդես եկանք։ Այո՛, իդեալական չէր, բայց նման երկար դադարից հետո առաջին խաղի համար լավ էր»,-ասել է Բրանդտը Sky Germany-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Բունդեսլիգան այսօր վերսկսվել է երկու ամսվա դադարից հետո։