«Բեշիքթաշի» նախագահ Ահմեդ Նուր Չեբին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է թուրքական ակումբի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ նախագահը մայիսի 13-ին թեստավորվել է ֆուտբոլիստների ու ակումբի անձնակազմի հետ ու նրան թեստի պատասխանը դրական է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թեստավորման արդյունքում ակումբում կորոնավիրուսով վարակման 8 դեպք է բացահայտվել: Հաղորդվում է, որ վարակակիրները, որոնց անունները չեն նշվում, համապատասխան բուժում են ստանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի 12-ին:
Երկրի առաջնությունը դադարեցվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ 26-րդ տուրից հետո: Թուրքիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Տրաբզոնսպորը»՝ իր ակտիվում ունենալով 53 միավոր, «Բեշիքթաշը» 5-րդ տեղում է՝ 44 միավորով: