Ֆուտբոլի Բելառուսի առաջնության ֆուտբոլիստների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 դեպք, հաղորդում է Metaratings-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքերից երկուսը գրանցվել է «Իսլոչում», ևս երկուսը՝ «Էներգետիկա-ԲԳՈՒ»-ում։ «Իսլոչը» 10-օրյա կարանտինում է։
Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը ֆուտբոլային միակ մրցաշարն է Եվրոպայում, որը շարունակվում է՝ չնայած կորոնավիրուսի պանդեմիային։