Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիան հունիսին կարող է վերսկսվել։
Bleacher Report-ը հաղորդում է, որ Ա սերիան նախնական օր է սահմանել առաջնության վերսկսման համար։ Իտալիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 13-ից։
Նշվում է, որ հաջորդ շաբաթվանից ակումբներին հնարավորություն կտրվի մարզվելու ընդհանուր խմբով։
Ֆուտբոլի Իտալիայի առաջնությունը դադարեցվել էր մարտի սկզբին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։