Ռուսական Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը չի հետաքրքրում «Նապոլիին», հայտարարել է պետերբուրգյան ակումբի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը, տեղեկացնում է ТАСС-ը:
«Իտալական ակումբի հետ ոչ մի բանակցություն չենք վարել: Լսել եմ այդ տեղեկությունները, բայց կարող եմ ասել ՝ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Դրանք գործակալների խաղեր են»,- ասել է Մեդվեդևը:
Ավելի վաղ նշվում էր, որ «Նապոլին» մտադիր է գնել իրանցի հարձակվողին:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի այս մրցաշրջանում Ազմունը մասնակցել է 21 հանդիպում և դարձել ՝ 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: