Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է երկարաձգել պայմանագիրը հռոմեական ակումբի հետ, տեղեկացնում է Tuttosport-ը:
Նշվում է, որ 43-ամյա մասնագետի նոր պայմանագիրը գործելու է մինչև 2025 թվականը:
Ինձագին տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ կստանա:
Նախկինում նշվում էր, որ Ինձագիի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և ՊՍԺ-ն:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում «Լացիոն» վաստակել է 62 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: