«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին 2-3 շաբաթ բաց կթողնի սրունքի վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացու մոտ աճ կոճի մկանային մասնակի պատռվածք է ախտորոշվել: 26-ամյա պաշտպանը երեկ՝ մայիսի 9-ին, վնասվածք է ստացել կապտանռնագույնների մարզման ժամանակ:
Ընթացիկ մրցաշրջանում Ումտիտին 1.5 ամիս է բաց թողնել՝ ծնկի հետ կապված խնդիրների պատճառով:
Սամուելը 2016 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում: Մինչև կատալոնական ակումբ տեղափոխվելը՝ նա հանդես է եկել «Լիոնում»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կապտանռնագույնները պատրաստ են բաժանվել Ումտիտից, որի տրանսֆերային արժեքը 32 մլն եվրո է գնահատվում: Ֆուտբոլիստին կարող են ներառել «Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսի գործարքում: