ՊՍԺ-ի հարձակվող Էդուարդ Միշուն կարող է փոխել ակումբը: 17-ամյա հարձակվողի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին»:
Անգլիական ակումբը ցանկանում է հարձակվողի գործող պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ համաձայնության գալ: Կա նաև տարբերակ, ըստ որի, «Սիթին» ձեռք կբերի տրանսֆերը մյուս տարի՝ անվճար:
Միշուի ծառայություններով հետաքրքրված են անգլիական, իսպանական ու իտալական զորեղ ակումբներ: Միշուն հանդիսանում է Ֆրանսիայի Մ-19 տարեկանների հավաքականի անդամ: