Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնում է, որ Առաջին լիգայի 4-րդ տուրի «Գոմել» — «Արսենալ» Ձերժինսկի հանդիպումը հետաձգվել է և կկայանա ավելի ուշ:
Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Ձերժինսկը ներկայացնող ակումբի խաղացողներից մեկը կասկածվել է կորոնավիրուսով վարակվելու մեջ:
Հիշեցնենք, որ Բելառուսում ֆուտբոլային հանդիպումները չեն դադարեցվել, չնայած կորոնավիրուսի համաճարակին:
Ավելի վաղ «Միլանում» կորոնավիրուսի հայտնաբերման 3 դեպք է արձանագրվել։ Այս մասին հաղորդել է լրագրող Նիկոլո Սկիրան։ Վարակվածների անունները չեն բարձրաձայնվում։