Տևական դադարից հետո Չարենցավանի «Վանն» ընկերական խաղում մրցեց Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ: Խաղը կայացավ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում:
Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մարզային թիմից աչքի է ընկել Եվգենի Գավրիլովը, իսկ Վարդան Մինասյանի թիմից պատասխանել է Լուիս Օգանան:
«Վանն» իր հայտարարության մեջ նշում է, որ խաղաժամանակ են ստացել բոլոր խաղացողները: