«Ռեալ Սոսիեդադի» Twitter-յան պաշտոնական էջը ցուցադրել է, թե ինչպես է մարզաբազան ախտահանվում ու պատրաստվում անձնակազմի ընդունմանը։
«Զուբիետան (թիմի մարզաբազան/խմբ․) պատրաստվում է վերադարձին»,-գրված է տեսանյութի նկարագրությունում։
🏠 Zubieta se prepara para la vuelta.
— Real Sociedad Fútbol (@RealSociedad) May 4, 2020
🎥 Comienza el protocolo establecido por @LaLiga.#AurreraReala pic.twitter.com/sp9OpO3OjY
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը դադարեցված է։ Ակումբներին թույլատրվել է մայիսի 4-ից վերսկսել մարզումները։
«Ռեալ Սոսիեդադը» դուրս է եկել Իսպանիայի արքայական գավաթի եզրափակիչ, որտեղ մրցելու էր «Աթլետիկի» հետ։ Հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։