Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է վաճառել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, «Զինագործները» բաց կթողնեն հայ ֆուտբոլիստին, եթե նրա տրանսֆերից ստանան մոտ 10 միլիոն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»: Ավելի վաղ իտալական թիմի գլխավոր մարզիչը հայտնել էր, որ ցանկանում է թիմում պահել Մխիթարյանին: