«Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինը բացառել է իր վերադարձն «Ատլետիկո»՝ որպես խաղացող։ Շշուկների համաձայն՝ «Ինտերը» ամռանը կվաճառի 34-ամյա ուրուգվայցուն, և շատերը կարծում են, թե նա մադրիդյան ակումբ կվերադառնա։
«Շատերն են ինձ այդ մասին հարցնում, բայց իմ ժամանակն «Ատլետիկոյում» ավարտվել է։
Անկասկած, դա իմ կարիերայի լավագույն շրջանն էր, գոնե, մինչ այժմ։ Բայց իմ ժամանակն այնտեղ ավարտվել է, ես շրջել եմ այդ էջը։ Նոր փորձ եմ ձեռք բերում «Ինտերում»։ Սա այլ փորձ է, ես աճում եմ ու նոր բան սովորում։
Բայց «Ատլետիկո» հաստատ չեմ վերադառնա։ Ոչ որպես խաղացող՝ ով գիտե, բայց ես վստահաբար ընդմիշտ կմնամ «Ատլետիկոյի» երկրպագու»,- Գոդինի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։