Վտանգ կա, որ Անգլիայի ֆուտբոլային միությունը (FA) կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դադարի պատճառով 300 մլն ֆունտ կկորցնի։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Սկզբում կանխատեսվում էր, որ FA-ն 150 մլն ֆունտի չափով կորուստ կկրի, ընդ որում այդպիսի սցենարն արդեն զգուշավորության կարիք ուներ։
Անգլիայի Գավաթի, հավաքականի խաղերի ու «Ուեմբլիում» անցկացվող իրադարձությունների անցկացման վերաբերյալ անորոշության պատճառով FA-ն 75 մլն ֆունտով կրճատել է տարեկան բյուջեն։ Կրճատումը կարող է տարածվել նաև առաջիկա 4 տարիների վրա։