Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը վստահություն է հայտնել, որ արքայական ակումբը կդառնա Իսպանիայի չեմպիոն, երբ Լա Լիգայի 2019/20 թթ.-ի առաջնությունը վերսկսվի.
««Ռեալի» բոլոր խաղացողները պրոֆեսիոնալներ են: Մենք կարանտինային ամբողջ դադարի ընթացքում անդադար մարզվել ենք: Երբ առաջնությունը վերսկսվի, կնվաճենք չեմպիոնությունը»,- ասել է Վասկեսը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի դադարեցված առաջնությունում «Ռեալը» երկրորդ տեղում է և «Բարսելոնայից» հետ է մնում 2 միավորով:
28-ամյա իսպանացին այս առաջնությունում մասնակցել է 14 խաղի ու դարձել 2 գոլի հեղինակ: