7.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

    Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

    ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

    Լուիս Դիաս, թե՞ Ռեշֆորդ․ Բարսելոնան արդեն կատարել է իր ընտրությունը

    Երջանիկ ենք, բայց պետք է կենտրոնացած մնանք մինչև վերջ․ Խաբի Ալոնսո

    Մբապեն Բորուսիայի դեմ խաղից հետո երկար է մնացել մարզադաշտում. հայտնի է պատճառը

    Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում

    Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ Մանչեսթեր Յունայթեդ հնարավոր տեղափոխության մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

        Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

        Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

            Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

            ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

            Լուիս Դիաս, թե՞ Ռեշֆորդ․ Բարսելոնան արդեն կատարել է իր ընտրությունը

            Երջանիկ ենք, բայց պետք է կենտրոնացած մնանք մինչև վերջ․ Խաբի Ալոնսո

            Մբապեն Բորուսիայի դեմ խաղից հետո երկար է մնացել մարզադաշտում. հայտնի է պատճառը

            Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում

            Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ Մանչեսթեր Յունայթեդ հնարավոր տեղափոխության մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

                Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

                Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԹԵՆԻՍ

                  27 տարի առաջ այս օրն ընդհատված հաղթարշավը․ թենիսիստուհի Սելեշի դանակահարության պատմությունը

                  ԹԵՆԻՍ, ՍՊՈՐՏ LIFE
                  30.04.20 / 14:54
                  0

                  Մոնիկա Սելեշի կարիերան սկսվել է Grand Slam-ի մրցաշարերում 2.5 տարում տարած 8 հաղթանակով, բայց այն ընդհատվել է 27 տարի առաջ. 1993 թվականի ապրիլի 30-ին Գերմանիայում կայացած մրցաշարում նա մեջքին դանակի հարված ստացավ Շտեֆի Գրաֆի երկրպագուից, որին զրկել էր վարկանիշային աղյուսակում առաջատարությունից:

                  Նախապատմությունը

                  1980-ականների վերջերում կանանց թենիսում գերիշխում էր գերմանուհի Շտեֆի Գրաֆը: 1988-ից 1990 թվականներին նա հաղթել էր Օլիմպիական խաղերում, ինչպես նաև Grand Slam-ի 12 մրցաշարերից 9-ում և 3.5 տարի հանդիսանում էր աշխարհի առաջին ռակետը. կանանց շրջանում սա ռեկորդային ցուցանիշ էր:

                  Հարավսլավացի Մոնիկա Սելեշը 4 տարի փոքր է Գրաֆից: Նա 15 տարեկանում ներխուժեց թենիսի համաշխարհային էլիտա՝ 1989 թվականին հայտնվելով Ֆրանսիայի Բաց առաջնության կիսաեզրափակչում: Մեկ տարի անց թենիսիստուհին հաղթեց Փարիզի մրցումներում՝ առաջին անգամ հաղթելով ամենահեղինակավոր կատեգորիայի մրցաշարում: Եզրափակչում Սելեշը երկու սեթում առավելության հասավ Գրաֆի նկատմամբ և մինչև հիմա հանդիսանում է «Ռոլան Գարոսի» ամենաերիտասարդ չեմպիոնուհին ու նաև միակ թենիսիստուհին, որը 3 անգամ անընդմեջ հաղթել է Ֆրանսիայում:

                  1991 և 1992 թվականներին գերիշխում էր արդեն Սելեշը: Նա Grand Slam-ի 8 մրցումներից 6-ում հաղթել էր և 1991 թվականի մարտի 11-ին զրկել Գրաֆին աշխարհի լավագույն թենիսիստուհու կոչումից՝ գլխավորելով համաշխարհային վարկանիշային աղյուսակը: 2 տարում Գրաֆը քիչ թե շատ հեղինակավոր մրցաշարերից կարողացավ հաղթել միայն Ուիմբլդոնում: Այդուհանդերձ, 1991 թվականին Սելեշը Լոնդոնում հանդես չեկավ վնասվածքի պատճառով, իսկ 1992 թվականին հասավ մինչև եզրափակիչ:

                  Գրաֆն այնուհետև երկու անգամ նորից դարձավ վարկանիշային աղյուսակի առաջատարը, բայց ընդհանուր առմամբ առաջատարի դիրքերը պահպանեց ընդամենը 4 շաբաթ: US Open-1991-ում հաղթելուց հետո հարավսլավացին նորից դարձավ աշխարհի առաջին ռակետը և 2 տարի չզիջեց դիրքերը:

                  Հարձակումը

                  Grand Slam-ի 1993 թվականի առաջին մրցաշարում նորից հաղթեց Սելեշը՝ վճռորոշ խաղում 3 սեթում պարտության մատնելով Գրաֆին:

                  Ապրիլի 30-ին հարավսլավացի թենիսիստուհին Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակչի հանդիպումն էր անցկացնում, որում մրցում էր բուլղարացի Մագդալենա Մալեևայի հետ ու առջևում էր 6:4, 4:3 հաշվով: Գեյմերի միջև ընդմիջման ժամանակ գերմանացի երկրպագուներից մեկը մոտեցավ կորտը տրիբունայից բաժանող պատնեշին և դանակահարեց Սելեշին:

                  Դանակը 1,5 սմ խորությամբ հայտնվեց Սելեշի մեջքում՝ առանց ողնաշարին հարվածելու: Հարձակումից անմիջապես հետո նա նույնիսկ վեր կացավ ու մոտեցավ ցանցին, սակայն շուտով ընկավ կորտում: Թենիսիստուհուն առաջին օգնություն ցուցաբերվեց, ինչից հետո նրան տեղափոխեցին հիվանդանոց:

                  Դանակահարողին՝ գերմանացի Գյունտեր Պարխեին, անմիջապես բռնեցին անվտանգության աշխատակիցներն ու Սելեշի եղբայրը՝ Զոլտանը:

                  Հետևանքները

                  Դատարանում Պարխեն հայտարարեց, որ, լինելով Գրաֆի երկրպագու, ցանկացել է օգնել նրան վերադառնալ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ հարձակվելով Սելեշի վրա: Գերմանացին հոգեպես անառողջ ճանաչվեց, երկու տարվա ազատության սահմանափակումների ենթարկվեց ու ուղարկվեց պարտադիր բուժման:

                  Սելեշին հասցված վնասվածքը կյանքի համար վտանգ չէր ներկայացնում: Այդուհանդերձ, թենիսիստուհին դադարեցրեց ելույթները: Ֆլորիդայում նրա տունը շրջապատվեց բարձր ցանկապատերով, իսկ տան ներսում անվտանգության տարատեսակ համակարգեր տեղադրվեցին:

                  Սելեշի բացակայության պայմաններում Գրաֆը Grand Slam-ի 4 անընդմեջ մրցաշարում հաղթող դարձավ:

                  Վերադարձը

                  Կարիերայի առաջին տարիների ընթացքում Սելեշը հաղթել էր 32 մրցումներում, այդ թվում՝ Grand Slam-ի 8 մրցաշարերում: Նա կորտ վերադարձավ 1995 թվականի ամռանը՝ Գրաֆի գերիշխանության ժամանակ. 1995 և 1996 թվականներին գերմանուհին բարձր կատեգորիաների բոլոր մրցաշարերում առաջինն էր դարձել՝ բացի Australian Open-ից:

                  Սելեշը մրցաշարերին վերադարձավ վարկանիշային աղյուսակի առաջատարի կարգավիճակով, բայց առաջին տեղը կիսում էր Գրաֆի հետ: Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) այսպիսի որոշում էր կայացրել բացառության կարգով՝ հաշվի առնելով, որ դադար վերցնելուց առաջ հարավսլավացին աշխարհի առաջին ռակետն էր:

                  Կարիերան վերսկսելուց հետո Սելեշն առաջին տիտղոսը նվաճեց 1995 թվականի օգոստոսի 20-ին՝ Կանադայի Masters-ի եզրափակչում առավելության հասնելով ՀԱՀ-ի ներկայացուցիչ Ամանդա Կետցերի նկատմամբ: Դրանից հետո բարձր մակարդակում հանդես եկավ մինչև 2003 թվականը՝ այս ընթացքում ևս 20 տիտղոս նվաճելով:

                  Հետո Սելեշը կարողացավ դառնալ Australian Open-1996-ի չեմպիոն՝ այդ կերպով վերադարձից հետո առաջին տիտղոսը նվաճելով Grand Slam-ի մրցաշարում … առաջին ու, ինչպես հետո պարզվեց, վերջին:

                  Ինչ-որ բան այնպես չէր: Սելեշի խաղում ինչ-որ բան էր պակասում, այն ինչ նրան օգնում էր փայլել ու գերիշխել թենիսում 1991-1992 թվականներին: 1996 թվականին նա ընդամենը 22 տարեկան էր, այնպես որ խնդիրն ակնհայտորեն տարիքի մեջ չէր: Հավանաբար, Մոնիկան դեռ չէր կարողանում վերականգնվել հոգեբանական ծանր հարվածներից հետո:

                  Ավելի ուշ նա սկսեց արդեն պարտվել հայտնի կամ ոչ այնքան հայտնի թենիսիստներին տարբեր մրցաշարերի վաղ փուլերում: Ճիշտ է մրցաշրջանի վերջում նա նորից դուրս եկավ US Open-ի եզրափակիչ, և նորից պարտվեց Շտեֆիին: Առհասարակ վերադարձից հետո Սելեշը միայն մեկ անգամ է հաղթել Գրաֆին՝ Australian Open-1999-ի քառորդ եզրափակչում՝ գերմանացու կարիերայի ավարտից մի քանի ամիս առաջ: Արդյունքում, Շտեֆին Մոնիկայի դեմ անցկացրած 15 խաղերից 10-ում հաղթանակ է տարել, իսկ երկրպագուի հարձակման պահին անձնական դիմակությունների հաշիվը 6-4 էր՝ հօգուտ Գրաֆի:

                  Գրաֆը թենիսին հրաժեշտ տվեց «Ռոլան-Գարոս-1999»-ում հաղթելուց և այդ նույն տարում Ուիմբլդոնի եզրափակիչ դուրս գալուց հետո, երբ 30 տարեկան էր: Կարիերայի վերջին խաղը Շտեֆանն անցկացրեց օգոստոսի սկզբին: Դրանից 2,5 տարի անց նա ամուսնացավ ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասիի հետ, որին ուղեկցում էր վերջինիս մրցաշարերի մեծ մասում՝ մինչև Աղասիի կարիերայի ավարտը: Հիմա նրանք ապրում են Լաս-Վեգասում ու դաստիարակում են իրենց երկու երեխաներին՝ 12 տարեկան տղային ու 10-ամյա աղջկան:

                  Մոնիկան իր վերջին հանդիպումն անցկացրեց 29 տարեկանում՝ 2003 թվականին: «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում նա ընդամենը 4 գեյմ հաղթեց Նադեժդա Պետրովային՝ կարիերայում առաջին անգամ պարտվելով Grand Slam-ի մրցաշարի հենց մեկնարկում:

                  Դրանից առաջ Սելեշը խնդիրներ ուներ վնասված ոտքի հետ և Փարիզի առաջնությունից հետո դադար վերցրեց կարիերայում: Սակայն, նրա վերադարձն անընդհատ հետաձգվում էր, ու արդյունքում՝ 2008 թվականի փետրվարի 14-ին, Սելեշը պաշտոնապես հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

                  Անկասկած, եթե չլիներ այդ չարաբաստիկ հարձակումը, Մոնիկան կկարողանար շատ ավելիին հասնել, բայց այսպես էլ նա իր շատ վառ հետքն է թողել թենիսում:

                  Թեգեր: #թենիսմոնիկա-սելեշշտեֆի-գրաֆ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Ջոկովիչը պատրաստ կլինի խաղալ US Open-ում, եթե Եվրոպայում կարանտին անցնելը պարտադիր չլինի

                  15.07.20

                  Դևիսի գավաթի և Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունները կանցկացվեն 2021 թվականին

                  27.06.20
                  Serbia's Novak Djokovic reacts during a tennis doubles match with Jelena Jankovic against Serbia's Nenad Zimonjic and Olga Danilovic during the Adria Tour charity tournament, in Belgrade, Serbia, Friday, June 12, 2020. Serbian tennis player Novak Djokovic set up a series of tennis tournaments in the Balkan region while the sport is suspended amid the coronavirus pandemic. (AP Photo/Darko Vojinovic)

                  Մենք պարզապես ցանկանում էինք թենիս խաղալ և շոու անել. Ջոկովիչի եղբայր

                  23.06.20

                  Ջոկովիչը սենսացիոն պարտություն է կրել սեփական ցուցադրական մրցաշարում

                  14.06.20

                  ԼՐԱՀՈՍ

                  Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

                  00:30 / 07.07.25

                  Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

                  00:15 / 07.07.25

                  ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

                  23:30 / 06.07.25

                  Լուիս Դիաս, թե՞ Ռեշֆորդ․ Բարսելոնան արդեն կատարել է իր ընտրությունը

                  23:15 / 06.07.25

                  Երջանիկ ենք, բայց պետք է կենտրոնացած մնանք մինչև վերջ․ Խաբի Ալոնսո

                  22:40 / 06.07.25

                  Մբապեն Բորուսիայի դեմ խաղից հետո երկար է մնացել մարզադաշտում. հայտնի է պատճառը

                  22:10 / 06.07.25

                  Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում

                  21:51 / 06.07.25

                  Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

                  21:39 / 06.07.25

                  Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

                  21:29 / 06.07.25

                  Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ Մանչեսթեր Յունայթեդ հնարավոր տեղափոխության մասին

                  21:15 / 06.07.25

                  Ռոնալդուի քույրը պատասխանել է Ժոտայի հուղարկավորությանը եղբոր բացակայության համար ուղղված քննադատություններին

                  20:45 / 06.07.25

                  Սուպերհամակարգիչը նշել է Աշխարհի ակումբային առաջնության նոր ֆավորիտին

                  20:15 / 06.07.25

                  Նեյմարը բարեմաղթանք է հղել վնասվածք ստացած Մուսիալային

                  19:00 / 06.07.25

                  Նիկոլաոս Կայնուրգիոսը դարձել է Փյունիկի ֆուտբոլիստ

                  18:00 / 06.07.25

                  Հայաստանում երբեմն չափազանցում են. Մուրադ Մուսաևը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

                  17:10 / 06.07.25

                  Ռեալ Սոսյեդադի կիսապաշտպանը տեղափոխվեց Արսենալ

                  16:53 / 06.07.25

                  Նոյերը քննադատել է Դոնարումային՝ Մուսիալայի վնասվածքի պատճառ դարձած խաղի համար

                  16:00 / 06.07.25

                  Լիվերպուլը հետաձգել է նախամրցաշրջանային հավաքը

                  15:30 / 06.07.25

                  Նա այնտեղ էր՝ ինձ հետ. Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը՝ Ժոտայի մահից հետո Ռեալի խաղի մասին

                  15:00 / 06.07.25

                  Հոյսենը ներողություն է խնդրել Ռեալի երկրպագուներից ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ ստացած հեռացման համար

                  14:30 / 06.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.