Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է թիմի 16-ամյա կիսապաշտպան Անսու Ֆատիի մասին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Նա շատ երիտասարդ է, բայց բավական հասուն խաղ է ցուցադրում։ Մենք պետք է օգնենք և պաշտպանենք նրան։
Ֆատին շատ տաղանդավոր է և կարող է դառնալ այս ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- ասել է Վիդալը:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Ֆատին անցկացրել է 16 հանդիպում և դարձել ՝ 4 գոլի հեղինակ: