Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստ Սեբաստիան Վիլյան մեղադրվում է ընտանեկան բռնության մեջ: Նրա զուգընկերուհին ՝ Դանիելա Կորտեսը, Instagram-յան իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երևում են բռնության հետքերը:
«Այլևս չեմ կարող դիմանալ. այս երկու տարիների ընթացքում ես շատ եմ տառապել: Ներել եմ նրան ՝ մտածելով, որ Սեբաստիանը կփոխվի, բայց….
Իրական Սեբաստիան Վիլյան անտանելի կերպով է վարվում կանանց հետ: Հավատացե՛ք, ես միակը չեմ»,- ասել է Կորտեսը:
23-ամյա Վիլյան «Բոկա Խունիորսի» կազմում մասնակցել է 17 հանդիպման ու դարձել ՝ 2 գոլի հեղինակ: