Կորոնավիրուսի հավարակի առաջացրած ֆինանսական ճգնաժամը կարող է ստիպել «Բարսելոնային»՝ վաճառել եզրային պաշտպան Նելսոն Սեմեդուի տրանսֆերը: Կատալոնական ակումբը պաշտպանի տրանսֆերը կվաճառի 45 մլն եվրոյով:
Նախկինում ակոմբը դիտարկում էր պայմանագրի երկարաձգման տարբերակը, սակայն առաջացած ֆինանսական ճգնաժամը ստիպում է «Բարսային» հրաժարվել մի քանի խաղացողից:
Սեմեդուն «Բարսելոնայում» է 2017 թ-ից: Պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.: Այս մրցաշրջանում 26-ամյա պորտուգալացին անցկացրած 21 խաղում կատարել է 2 արդյունավետ փոխանցում: