Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը օգտվել է թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուի պայմանագրի երկարաձգման մասին կետից։ Ավելի վաղ 33-ամյա ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, իսկ հիմա՝ մինչև 2021-ի հունիսի 30-ը։ Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկի Դի Մարցիոյի կայքը։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ժիրուին փորձում էին ձեռք բերել «Նապոլին» ու «Ինտերը»։ Երկու ակումբն էլ առաջվա պես հետաքրքրված է լոնդոնցիների խաղացողով։
Չնայած Ժիրուի հետ պայմանագրի երկարաձգմանը՝ «Չելսին» դեռ ուզում է ուժեղացնել կազմը «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսով։ 32-ամյա բելգիացու պայմանագիրն իտալական ակումբի հետ ավարտվում է այս ամառ։ Կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ համագործակցության երկարաձգման վերաբերյալ։
Ժիրուն «Չելսիում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։ Այս մրցաշրջանում ԱՊԼ-ի 9 խաղում ֆրանսիացին խփել է 2 գոլ։