Եվրոպական ազգային առաջնությունների մեծ մասին կպարտադրվի մինչև հուլիսի վերջ ավարտին հասցնել իրենց խաղերը, որպեսզի օգոստոսը մնա Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի անցկացման համար։ Այս մասին համաձայնություն են ձեռք բերել ՈՒԵՖԱ-ն ու Եվրոպական ակումբային միությունը չորեքշաբթի օրը կայացած վիդեո կոնֆերանսի ժամանակ։
Նրսնք որոշել են նաև, որ օգոստոսի առաջին հանգստյան օրերն էլ կարող են տրամադրվել ազգային առաջնություններին, եթե նրանք չհասցնեն մինչև հուլիսի 31-ն ավարտին հասցնել խաղերը։ ՉԼ և ԵԼ խաղերն անցկացվելու են շաբաթվա կեսերին և հիմա ուսումնասիրվում է քառորդ եզրափակիչները մեկ խաղով անցկացնելու հնարավորությունը։
ՈՒԵՖԱ-ն իր անդամներին կհանդիպի հինգշաբթի օրը, որպեսզի քննարկի յուրաքանչյուր երկրի համար գրաֆիկ կազմելու հարցը։