ՈՒԵՖԱ-ն հերքել է այն լուրը, թե իբր Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել կառույցին չեղարկել բոլոր մրցաշարերը մինչև 2021 թվականի ավարտը։
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ նման առաջարկ արվել է ապրիլի 16-ին կայացած տեսակոնֆերանսի ընթացքում ՈՒԵՖԱ-ի և եվրոպական ակումբների մասնակցությամբ կայացած։
ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը The Independent-ի հետ զրույցում անդրադարձել է այս թեմային՝ հերքելով լուրը։
ԱՀԿ-ից ևս մեկնաբանել են լուրը․ «Դա սուտ է։ ԱՀԿ-ն երբեք առաջարկ չի արել ֆուտբոլային մրցաշարերի չեղարկման վերաբերյալ մինչև 2021 թվականը»։