«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մի անգամ իր թիմակցին փրկել է՝ դուրս բերելով այրվող մեքենայից։ Այս մասին հաղորդում է The Sun-ը՝ հղում կատարելով վերջերս հրատարակված «Mourinhi: Behind the Special One» գրքին, որի հեղինակը ֆրանսիացի լրագրող Նիկոլյա Վիլան է։
Մոուրինյուն այդ հերոսական քայլը դրսևորել է 1986 թվականին, երբ հանդես էր գալիս «Կոմերսիու Ինդուստրիայում»։ Այդ ժամանակ պորտուգալացին 23 տարեկան է եղել։
Նրա թիմակից հարձակվող Դեն ավտոմեքենայով է մարզման գնացել։ Երբ հարձակվողը մեքենան կայանելիս է եղել այն հանկարծակի սկսել է այրվել։ Մոուրինյուն նետվել է ավտոմեքենայի մոտ ու դուրս բերել նրան նախքան կրակի տարածվելը։