Կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Աուրելիո Կամպան, տեղեկացնում է ակումբի Twitter-յան էջը:
Կամպան «Արքայական» ակումբում խաղացել է 1953-55 թվականներին:
«Ռեալի» կազմում Կամպան հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Լատինական գավաթը (եվրոպական առաջին մրցաշարերից մեկը):
Comunicado Oficial: fallecimiento de Aurelio Campa.#RealMadrid
— Real Madrid C.F.⚽ (@realmadrid) April 19, 2020
«Ակումբը ցավակցում է հանգուցյալի հարազատներին և հայտնում է իր աջակցությունը»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: