Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել է, որ ֆուտբոլիստները մշտապես կապ են պահում ակումբի հոգեբանի հետ՝ կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ընթացքում.
«Մենք ունենք հոգեբան, որը հետևում է խաղացողներին ու միշտ կապի մեջ է նրանց հետ: Նրանք մշտապես շփվում են միմյանց հետ՝ այս դժվարին ժամանակաշրջանում: Մենք տեղեկություն ենք ստանում ֆուտբոլիստների վիճակի մասին, իսկ մեր հերթին նրանց տեղեկություն ու տեսանյութեր ենք ուղարկում, որպեսզի նրանք միշտ զբաղված լինեն:
Մենք մի քանի իսկապես շատ լավ զրույցներ ենք ունեցել: Ինձ համար օգտակար էր ֆուտբոլիստներին ավելի լավ ճանաչելը: Փորձում ենք բարելավել մեր հարաբերությունները, շփումներ ու փոխըմբռնում հաստատել»,- Արտետայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: