Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն կիսվել է տպավորություններով՝ ՉԼ-ի 1/8 եզրափակչում՝ «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո.
«Նրանք մեզ գրոհելու հնարավորություն տալիս էին: Երկրորդ բաց թողած գոլից հետո մեզ մնում էր միայն նետվել առաջ: Նրանք շատ շանսեր ունեին: Երևի, իրենց անչափ հարմարավետ էին զգում, բայց մեր մեր գործողությունները նրանց հավասարակշռությունից հանեցին:
Առաջին գոլի դրվագում ես կորցրեցի գնդակը, հետո անցա պրեսինգի ու Ադրիանը գնդակը մեզ վերադարձրեց, և ծնվեց գոլը: Երկրորդ գոլի ժամանակ Մորատան փոխանցեց գնդակն ինձ, կողքիս ոչ-ոք չկար, բայց ես հարվածեցի, ինչը հիմնականում նման դեպքերում չեմ անում»,-հիշել է Լյորենտեն:
Հիշեցնենք, որ իսպանացին դուբլի հեղինակ դարձավ «Լիվերպուլի» դեմ խաղում, իսկ Կլոպի թիմը դուրս մնաց մրցաշարից: