«Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրը հայտնվել է «Ինտերի» ուշադրության կենտրոնում: Տեղեկացնում է calciomercato-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, իտալական ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում 23-ամյա բրազիլացու ունակությունները և ցանկանում է թիմում տեսնել նրան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» արդեն փոխարինող է գտել Լաուտարու Մարտինեսին: Ըստ լուրերի, իտալական ակումբի համար առաջնային նպատակը «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների ձեռքբերումն է: