ՈՒԵՖԱ-ն 3 խաղով որակազրկել է «Կոպենհագենի» ուրուգվայցի հարձակվող Մայքլ Սանթոսին, որը Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Սելթիկի» հետ պատասխան խաղի ընթացքում (3-1) գոլը տոնելիս հրել է ոստիկանին։ Այս մասին հաղորդում է Goal-ը։
Սանթոսը հանդիպման 51-րդ րոպեին բացել էր խաղի հաշիվը։ Դանիական ակումբի խփած երկրորդ գոլից հետո, որը հեղինակել էր Պեպ Բյելը, ոստիկանները փորձել էին հանգստացնել ոգևորված ֆուտբոլիստներին, ինչի արդյունքում Սանթոսը հրել էր օրենքի ներկայացուցիչներից մեկին։
«Կոպենհագենը» մտադիր է բողոքարկել ՈՒԵՖԱ-ի որոշումը։
«Ակումբը կարծում է, որ տեղի ունեցածի ֆոնին՝ պատիժը չափազանց կոպիտ է։ Դրա համար մենք ՈՒԵՖԱ-ին խնդրել ենք ներկայացնել Սանթոսի որակազրկման վերաբերյալ փաստաթղթերը, որպեսզի գնահատենք բողոքարկման հնարավորությունը»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։