Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնը կիսել է իր կարծիքը «Յուվենտուսի» կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկու մասին, ով վարձավճարով հանդես է գալիս «Պարմայի» կազմում: Մասնավորապես, մասնագետը 19-ամյա կիսապաշտպանին համեմատել է «Բավարիայի» և Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին խաղացող Արյեն Ռոբենի հետ:
«Կարճ ժամանակում Շվեդիայի հավաքականի կազմում Դեյանն արդեն հասցրել է ցույց տալ իր հսկայական ներուժը: Նրա արագությամբ, գնդակի վերահսկմամբ և դարպասները գրավելու ունակությաբ ես նրան նմանեցնում եմ Ռոբենին:
Նա շատ արագ է և շատ է աշխատում մարզումների ժամանակ: Եթե նա շարունակի նույն կերպ, ապա երկար տարիներ նա իր տեղը կունենա Շվեդիայի հավաքականում»,- մեջբերում է մասնագետին Football-italia-ն: