«Զենիթի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը մեկնաբանել է Արտյոմ Ձյուբայի ու Դանիել Ռուգանիի հնարավոր տրանսֆերների մասին շշուկները.
«Ձյուբայի հեռնալու մասին շշուկները այն նույն մոլորակից են, որտեղից, որ Ռուգանիին ձեռք բերելու խոսակցություններն են: Այս պահին «Զենիթը պատրաստվում է առաջնության վերսկսմանը: Այլ հարց ակումբում չի քննարկվում»,-ասել է Մեդվեդևը championat.com-ի հետ զրույցում:
Նախկինում հաղորդվում էր, որ «Զենիթն» առաջարկ է արել «Յուվենտուսին»՝ Ռուգանիի տրանսֆերը ձեռք բերելու համար, իսկ Ձյուբայի ծառայություններով հետաքրքրված է «Լացիոն»: