«Բավարիայի» կիսապաշտպան Կինգսլի Կոմանը գտնվում է «Բարսելոնայի» հետաքրքրությունների ոլորտում:
Sport.es-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացին այլընտրանք է այն դեպքում, եթե կատալոնացիները չկարողանան ձեռք բերել հարձակվողներ Լաուտարո Մարտինեսին («Ինտեր») կամ Նեյմարին (ՊՍԺ), որոնք ակումբի տրանսֆերային հիմնական նպատակներն են:
Գործարքի արժեքը կարող է կազմել 60 միլիոն եվրո: Կոմանը 2017 թվականին «Յուվենտուսից» տեղափոխվեց «Բավարիա»՝ 21 միլիոն եվրոյի դիմաց (մինչ այդ նա երկու տարի վարձավճարով խաղում էր մյունխենյան թիմի կազմում):
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը ակումբային մակարդակում անցկացրել է 24 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ հաշվարկված է մինչև 2023 թվականի հուլիս: